Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

Լուսանկարների ծագումը, վայրը, ժամանակաշրջանն ու արտադրությունը կարևոր չեն

Լուսանկարների ծագումը, վայրը, ժամանակաշրջանն ու արտադրությունը կարևոր չեն
09.03.2019 | 13:29

Մարտի 12-ին, ժամը 18:30-ին «Գյոթե-կենտրոնում» կկայանա գերմանացի լուսանկարիչ Քարստեն Ռաբեի դասախոսությունը։ Լուսանկարիչ և համադրող Ռաբեն Երևան է ժամանել Համբուրգից։ Իր լուսանկարները տարբեր ցուցահանդեսներում նա սկսել է ցուցադրել 2000-ական թվականներից սկսած։ Հանդիպման ժամանակ կցուցադրվեն լուսանկարներ, որոնցից հանդիսատեսը չի կարող հասկանալ, թե որտեղ են դրանք արվել։ Փաստագրական լուսանկարչության մեջ տեղն ու ամսաթիվը համարվում են կարևորագույն մասնիկ։ Բայց «Ամերիկա» կոչվող այս ֆոտոալբոմում դուք չեք գտնի ոչ մի փաստ այդ մասին․ լուսանկարների ծագումը, վայրը, ժամանակաշրջանն ու արտադրությունն այս դեպքում կարևոր չեն։ Դրանք լողում են երևակայական աշխարհում, որտեղ աշխարհագրությունը, ժամանակաշրջանը նորովի են սահմանվում։ Հանդիսատեսն ինքն է «տեղադրում» լուսանկարները ժամանակի և տարածության մեջ։

Դիտվել է՝ 1081

Մեկնաբանություններ